Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի վրա մահափորձի մանրամասները (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 08:21

Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վարուժան Տեր-Սիմոնյանը լրագրողներին պատմել է հետևյալը. «Հայրիկյանի կինը ինձ քիչ առաջ պատմեց, որ այդ ժամին տան մոտ ձայներ են լսել, գոռոցներ, աղջիկը պատուհանից դուրս է նայել և գոչել՝ հայրիկը… Դուրս են եկել ու տեսել արյուն…»:

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հունվարի 31-ին, 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի մուտքում կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա»: Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր. 34-305 հոդվածի հատկանիշներով՝ (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով):

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հետաքննությունը վարում է ԱԱԾ-ն:

Տեսանյութերը՝ «Ա1+»-ի եւ «Առաջին լրատվականի»: Լուսանկարը՝ «Հայրիկեան նախագահ» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728