Լրահոս
Օրվա լրահոսը

Մանգասարովան հաշվառումից դուրս է գրվել

Փետրվար 02,2013 13:50 Share

 Հունվարի 18-ի «Առավոտ» օրաթերթի «Հարսի զգեստ ես հագել, դրա համար էլ հաշվառումից հանել ենք» հրապարակման արձագանքը:

Տեղեկացնում ենք, որ 1990թ. «Նաիրի» մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Սիմոնյանը Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի համաձայնությամբ եւ բարի կամքի դրսեւորմամբ «Նաիրի» հյուրանոց ընդունեցին Ադրբեջանից բռնագաղթված 350 հայ փախստականների՝ անվճար հոգալով նրանց կեցությունը: Ներկայումս հանդիսանալով Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի սեփականությունը՝ «Նաիրի» մասնաճյուղի տնօրինությունը կազմակերպության խնայողությունների եւ ՀՏԶՀ-ի օգնությունների հաշվին թոշակառու փախստականներին ազատել է բոլոր կոմունալ վճարումներից: Այժմ «Նաիրի» մասնաճյուղի նախկին բնակիչ Ռադա Մանգասարովան, իր անձնական նկրտումներից ելնելով, փորձում է արատավորել մասնաճյուղի անունը՝ օրաթերթին ներկայացնելով կեղծ տեղեկություններ:

«Նաիրի» մասնաճյուղի ադմինիստրացիան դեռեւս մինչեւ երեխայի ծննդաբերությունն է գրավոր եւ բանավոր նախազգուշացրել, որ եթե Մանգասարովան չբնակվի վերոնշյալ սենյակում, ապա դուրս կգրվի մասնաճյուղի ժամանակավորապես գրանցման հաշվառումից: Ռ. Մանգասարովան ամուսնությունից հետո երբեք չի բնակվել «Նաիրի» մասնաճյուղի թիվ 624 սենյակում, ընդամենը ամիսը 1-2 անգամ այցելում է իր հաշմանդամ մորը:

Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման միգրացիոն ծառայության 2012թ. օգոստոսի 23-ի թիվ 01/07/2063-12 նամակի, Ռադա Մանգասարովային ժամանակավոր գրանցման հաշվառումից հանելու վերաբերյալ, 2012թ. սեպտեմբերի 10-ի թիվ 12 գրությամբ պատասխանել ենք, որ նա դուրս է գրված ժամանակավոր գրանցման հաշվառումից իր շարունակական եւ երկարաժամկետ (1 տարի) բացակայության պատճառով:

Ինչ վերաբերում է հրապարակմանը՝ Ռ. Մանգասարովայի՝ իբր փողոցում հայտնվելուն, տեղեկացնում ենք, որ նա իր 6 ամսական աղջկա հետ բնակվում է ամուսնու սեփական տանը, որը գտնվում է Երեւանի Այգեստան թաղամասում: Իսկ մայրը՝ Սվետլանա Մանգասարովան, 1993թ. դեկտեմբերի 15-ից մինչ օրս բնակվում է «Նաիրի» մասնաճյուղի թիվ 624 սենյակում, 2-րդ կարգի հաշմանդամ է եւ տնօրինությունը, ինչպես մյուս փախստականներին, այնպես էլ նրան, ազատել է բոլոր կոմունալ վճարումներից:

Լ. Մանգասարովայի ասվածին, թե մասնաճյուղի սենյակների դռները փակ են, տեղեկացնում ենք, որ ի տարբերություն իրեն, այդ փախստականները մեկնելով Ռուսաստան՝ իրենց հարազատներին տեսնելու կամ բուժվելու նպատակով, գրավոր դիմում են ներկայացնում տնօրենին՝ նշելով մեկնելու պատճառը, վայրը եւ ժամկետը:

ՀՏԶՀ-ի «Նաիրի» մասնաճյուղի ադմինիստրացիան իրավունք չունի ժամանակավոր գրանցման հաշվառման մեջ պահել որեւէ փախստականի, որը չի բնակվում իրեն ժամանակավորապես հատկացված սենյակում, քանի որ մասնաճյուղը եռամսյակը մեկ անգամ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն է ներկայացնում փաստացի ժամանակավոր բնակվող փախստականների ցուցակը:

«Նաիրի» մասնաճյուղի տնօրինություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728