Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալիզմն անխուսափելի է

Փետրվար 02,2013 13:59 Share
socializm

Նախ սկսենք նրանից, որ սոցիալիզմը բառի բուն իմաստով սոցիալիստականը չէ, այլ սոցիալականը, որը նաեւ ամրագրված է մեր Սահմանադրության մեջ: Ասենք ավելին, սոցիալիզմը այն սոցիալական խնդիրների լուծումն է, որի առաջնային խնդիրը մարդն է՝ անկախ-իզմից: Բարձրացվող հարցը, որի մասին ուզում եմ խոսել, շատ կարեւոր է, քանզի երկրի ու պետության, առավել եւս հայրենիքի հզորությունը նրա տնտեսական բազան է՝ այն հիմքը, որի վրա ձեւավորվում են վերնաշենքային կատեգորիաները: Իսկ երկրի տնտեսությունը՝ որքան բազմակացութաձեւ, այնքան հզոր ու համակողմանի զարգացած: Եվ որպեսզի ամեն ինչ պարզ ու հասկանալի լինի, մի հայացք ձգենք մեր անցյալին: Անցյալը մեր ետեւից ընկած, քարշ գալով երբեմն ոչ միայն խանգարում է առաջ նայելուն, այլեւ՝ անգամ առաջ ընթանալուն, առավել եւս, եթե դրանք օրենքի տեսքով են, կամ կարգավորվում են օրենսդրությամբ, էլ չեմ ասում այն մասին, որ այն ժամանակին շահագրգիռ մարդիկ են ընդունել եւ օգտվելով դրանից ու նրա տված բարիքներից (շահագործում կամ օտարում)՝ հարստացել են, եւ այժմ ծանր կտանեն որեւէ ունեցվածքի կորուստ, սակայն այսօր պետք է, որ պետությունն այդ ուղղությամբ որեւէ ու որոշակի քայլեր նախաձեռնի: Եթե ժամանակին ճիշտ էր համարվում գործարանների ու ֆաբրիկաների մասսայական սեփականաշնորհումը (չնայած դա դեռ հարց է, իսկապես ճիշտ էր), ապա այսօր էլ ճիշտ հակառակը, բայց ոչ զանգվածային, այլ քայլ առ քայլ տեսնելով դրա արդյունավետությունն ու օգտակարությունը: Խոսքս ապասեփականաշնորհման մասին է, եւ որպեսզի ասելիքս անիմաստ չհնչի, բերեմ կոնկրետ օրինակ: Դեռեւս անցյալ դարի 50-ական թվականների վերջին են հիմնվել «Սապֆիր» արտադրական միավորման հիմքերը, որի սկիզբը եղել է տեխնիկական ճշգրիտ քարերի մշակումը, այնուհետ վերանվանվել է «Կրիստալ» արտադրական միավորման, որն իրականացնում էր նաեւ քարերի մշակումը լազերային տեխնիկայի միջոցով եւ կապ ուներ առնվազն 150 գիտահետազոտական հիմնարկների, ինստիտուտների ու գործարանների հետ, առավել եւս, որ հենց այս հիմնարկությունն էր, որ անկախության տարիներին սկսեց առաջին զենքերը պատրաստել եւ ընդ որում՝ շատ արդյունավետ ու օգտակար գործ, որի հիման վրա կարելի էր զարգացնել ռազմական արդյունաբերությունը: Այո, քաղաքական կամք դրսեւորելու եւ սրտացավ վերաբերմունքի ու հարցին ավելի քան խելացի մոտենալու դեպքում կարելի է, իսկ ավելի ճիշտ՝ պետք է, անհրաժեշտ է, որ այս գործարանը ապասեփականաշնորհվի… Պետք է, չէ,՞ ինչ-որ բանից սկսել, սկսենք հենց այստեղից: Ըստ մասնագետների, չնայած ոչ բոլորն են միակարծիք, այնուամենայնիվ, մի բան բոլորն են ուզում, որ արդյունաբերական ձեռնարկությունը ապասեփականաշնորհվի եւ անցնի պետությանը, քանզի դեռ կա այն հիմնական արտադրական պոտենցիալը, որի շնորհիվ առողջացումը շատ հնարավոր է, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է, առավել եւս, որ այժմ գործարանը ունի կառավարիչ եւ իրականացվում է համարակալված ձեւով գույքագրում, այսինքն՝ կանխված է այն ալան-թալանը, որը կարող էր շատ ավելի ողբալի վիճակի հասցնել գործարանը, քան իրականում այսօր կա: Առաջիկայում նոր ընտրություններ են՝ նոր հույսով ու հավատով: Ժողովուրդը ակնկալիք ունի, քանզի նրանք, ովքեր հարուստ են, երեւի թե էլ հարստանալու տեղ չկա, իսկ ովքեր աղքատ. ծայրահեղ աղքատության սահմանը վաղուց են հատել՝ նահանջելու էլ տեղ չկա եւ միայն տնտեսության բազմակացութաձեւ զարգացումն է, որը սկզբունքորեն ոչ միայն ոչ մեկին չի անտեսի, այլ նաեւ կլուծի շատերի զբաղվածության հարցը՝ խթան հանդիսանալով միջին եւ փոքր բիզնեսի զարգացմանը: Եկեք բանավիճենք, համաձայնենք կամ չհամաձայնենք, բայց անտարբերությամբ չկործանենք այն, ինչը շատերի քրտինքի արդյունք ու նաեւ շատերի աշխատանքի աղբյուր է. ժամանակին մոտ 2.500 մարդ է աշխատել այս գլխավոր ձեռնարկությունում:

ՍԱՄՎԵԼ ՄԱՃԿԱԼՅԱՆ

 իրավաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728