Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն փետրվարի 23-ին դիրքորոշում կձեւավորի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծմանը միանալու հարցում

Փետրվար 08,2013 20:36
HHsh

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ:

ՀՀՇ վարչությունը որոշել է 2013թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ  արտահերթ համագումար` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով:

ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013թ. փետրվարի 9-ից 21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ:

ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը,  որոշումն ընդունվել է միաձայն:

 

ՀՀՇ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728