Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 19,2026 14:27 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

«Յուպիտեր, դու բարկանում ես, ուրեմն սխալ ես». այս հին հռոմեական իմաստությունը վաղուց այսքան դիպուկ չի նկարագրել մեր քաղաքական իրականությունը, որքան վերջին երկու օրերին։

Երեկ՝ Ազգային ժողովի ամբիոնից, և այսօր արդեն՝ կառավարության ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ շփման ընթացքում, Նիկոլ Փաշինյանի պահվածքը՝ գոռգռոցը, վիրավորանքները, անձնական թիրախավորումներն ու սպառնալիքները, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հանդեպ, ոչ թե ուժի, այլ բացառապես սեփական դիրքորոշման խոցելիության վկայությունն են։

Երբ քաղաքական գործիչը սպառում է հանգիստ, փաստարկված ու ռացիոնալ բացատրությունների պաշարը՝ հատկապես երկրի համար ճակատագրական հարցերի՝ Սահմանադրության փոփոխության և արտաքին զիջումների շուրջ, մնում է միայն մեկ գործիք՝ ագրեսիան։

Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից։

Իրականում, յուրաքանչյուր նման նյարդային պոռթկում միայն մեկ բան է ապացուցում. երբ փաստարկները թույլ են, ձայնը բարձրանում է՝ վերածվելով աղմուկի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30