Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ այն չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն միևնույն ժամանակ բոլոր որոշումները պետք է համաձայնեցվեն նրա հետ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
Ներկայում ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ «Հայաստանը 2024 թվականին հայտարարել է կազմակերպությանը իր մասնակցությունը «սառեցնելու» մասին, թեև նման բան նախատեսված չէ կազմակերպության կանոնադրությամբ, և դադարեցրել է անդամավճարների վճարումը», – նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե նրանք կասեցնում են մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս, ապա շարունակում են մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամներ։ Եթե նրանք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամներ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումը։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, արդեն հակասում է նրան, ինչ արվում է ՀԱՊԿ-ում», — պարզաբանել է Բորդյուժան։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Երևանի կողմից պարկեշտ կլիներ ընդհանրապես դուրս գալ ՀԱՊԿ-ից, իսկ եթե նա դա չի անում, ապա Հայաստանին պետք է ընդհանրապես հեռացնել ՀԱՊԿ-ից։
Կարդացեք նաև
«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ խոսենք, նրանք պարզապես պետք է վերցնեն ու դուրս գան, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ մենք դուրս չենք գա, չենք աշխատի, չենք մասնակցում և չենք ուզում, նրանց պետք է հեռացնել», — կարծում է Բորդյուժան։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, թե 2026 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կարող է բարձրացվել Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարցը։ Նրա գնահատմամբ՝ ՀՀ-նն խախտում է կազմակերպության կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածները։



















































