«Հիմա էլ նոր թեմա են գցել մեջտեղ՝ կրկին հակասահմանադրական թեմա, որը վերաբերում է դասական ընդդիմադիր ուժերին վերացնելուն եւ իրենց արբանյակ կուսակցությոունները ստեղծելուն»,- ասաց փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին Նիկոլ Փաշինյանի՝ շրջանառության մեջ դրած թեզին։
«Սա միանշանակ սահմանադրության խախտում է, բայց մենք հասկանում ենք, որ գործ ունենք ահաբեկչական իշխանության հետ։ Իրենք փորձում են իրենց համար ստեղծել անվտանգության միջանցք, որպեսզի երբ այլեւս իշխանության չլինեն, Արցախի, Գորիս-Կապան ճանապարհի, Կիրանցի, Որոտանից, Շուռնուխից հանձնման, եկեղեցու ներքին կյանքքին միջամտելու համար պատասխանատվություն չկրեն։ Այս ութ տարիների ընթացքում, որ սրանք հանցագործություններ են գործել, այո, ինձ էլ է թվում, որ անհրաժեշտ է դիմադրության նոր արդիականացքում։ Բայց չեն կարող Արցախի հանձնմանը նպաստած ուժերը լինել փոխարինող»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































