Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից հայտարարում են՝ «Ադրբեջանի հետ եղբայրությունը վեր է քաղաքական տարաձայնություններից»

Հոկտեմբեր 27,2026 21:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, խորհրդարանական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունն ավելի խորն է, քան քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները։

«Մեր եղբայրությունն ամրապնդվել է երկու ժողովուրդների կամքով, կոփվել համատեղ պայքարում և փոխանցվել սերնդեսերունդ», – APA-ի փոխանցմամբ՝ նշել է Բահչելին՝ ընդգծելով, որ չպետք է թույլ տալ՝ տարաձայնությունները վերածվեն երկարատև պառակտման։

Նախօրեին Էրդողանն աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որը ևս քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին։ Middle East Eye-ի տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահն այդ քայլին գնացել է Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել