Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին․ «Ուզում է ազատվել ինքն իրենից, թող արագ քայլերով շարժվի այդ ուղղությամբ»

Հոկտեմբեր 27,2026 19:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նիկոլ Փաշինյանն ուզում է ազատվել ինքն իրենից, եթե սկսեց ման գալ լրտեսական ուժ, դուրս է գալու իր և իր թիմի անդամների վրա։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե ինքն այդ ուղղությամբ արագ քայլերով շարժվի»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ լրագրողի հարցին, այս մասին էլ Սամվել Կարապետյանը նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած սցենարի։ Նա նշեց, որ ՏԻՄ ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ՔՊ-ն առավելագույնը 30 տոկոս ձայն հավաքեց, նույնը կարող էր լինել նաև համապետական ընտրություններում։

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ «Ուժեղ Հայաստանը» միայն Ստեփանակերտում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը նշեց, որ իրենց թիմի անդամները հիմնականում կալանավորված են, միայն Ստեփանավանի թեկնածուն կալանավորված չէր, նաև Սպիտակում են մասնակցելու ընտրություններին։

«Հո փողոցից մարդ չէինք բերելու, ասեինք՝ դու ես թեկնածուն»,- ասաց Կարապետյանը։ Նա հավելեց, որ Փաշինյանի հրահանգով նախորդ ընտրություններին 3 օրում 360 մարդ են ձերբակալել, քանի որ նրանք պոտենցիալ հնարավորություն ունեին հաղթելու ՏԻՄ ընտրություններին։ «Սա իրենց ֆիասկոն էր, մենք չենք մասնակցում, ժողովուրդն էլ իրենցից այնքան է զզվում, որ 35-40 տոկոսն է մասնակցում… Հեշտ է ասել՝ մասնակցեք, պետք է մասնակցենք այնպիսի դեմքով, ով կարող է հաղթել։ Իսկ իրենք մեր բոլոր հնարավոր թեկնածուներին ձերբակալել են»,- ասաց նա։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել