Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Էլեն Գրիգորյանը Հայաստանի չեմպիոն չէ

Փետրվար 26,2013 21:44

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ Երեւանի օլիմպիական հերթափոխի քոլեջում անցկացված ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճած մարզուհիների ցուցակում 48 կգ քաշային կարգում նշել են Էլեն Գրիգորյանի անունը:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր Aravot.am-ին դիմեց հետեւյալ պարզաբանումը հրապարակելու խնդրանքով: «Կանանց առաջնությունում 48 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձել է ոչ թե Էլեն Գրիգորյանը, որն արգելված խթանիչ օգտագործելու պատճառով երկու տարով որակազրկվել է, այլ Երանուհի Պետրոսյանը: Ինչ վերաբերում է Էլեն Գրիգորյանին, նա, այո, մասնակցել է առաջնությանը, բայց հաշվարկից դուրս: Նրա որոկազրկման ժամկետը լրանում է ապրիլին` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրապայի առաջնության մեկնարկից առաջ: Էլեն Գրիգորյանն  ամենայն հավանականությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք կստանա: Այդ իսկ պատճառով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նրան հանրապետության առաջնությունում հաշվարկից դուրս մասնակցելու հնարավորություն է ընձեռել, ինչը պաշտոնական մասնակցություն չէ: Ֆեդերացիան ընդամենը մարզուհուն տեւական ընդմիջումից հետո ծանրաձողը եւ մրցահարթակն զգալու հնարավորություն է ընձեռել, եթե Էլեն Գրիգորյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցի», – ասաց Փաշիկ Ալավերդյանը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728