Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ մասին էր խոսում համացանցն այս շաբաթ. Քաղաքականությունից մինչև ռոմանտիկա

Մարտ 03,2013 11:03 Share

Շաբաթը սկսվեց դասադուլով. հանրահավաքներ, կոչեր, «Բարև»-ներ ու «Նարնջագույն հեղափոխություն». ակտիվ էին երիտասարդները, ակտիվ էր համացանցը. «Կյանքում ամեն սկիզբ իր վերջն ունի։ Վերջ չունի միայն սերը։ Անսահման սիրով մեկ առ մեկ բարևեցիք բոլոր հայերին։ Դուք տեսաք, որ մենակ չեք, Ձեր կողքին շատ-շատ մարդիկ կան, որոնց հետ միասին կարող եք հաղթահարել կյանքի բոլոր խութերն ու խոչընդոտները…», – գրել է Էդիտա Մելքոնյանը,: Թամարա Հովհաննիսյանն էլ ավելացրել է. «Հուսանք, որ կհասնենք մեր պայքարի ցանկալի արդյունքին»: Ոմանք էլ բացասաբար տրամադրվելով այն ամենի հանդեպ, ինչ անում են Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհները, գրում են. «ի՞նչ բարև, բարևն Աստծունն է» (խոսքերի հեղինակ-Անի Հարությունյանը):  Արտո Թադևոսյանն էլ կարծում է. «Թող պահանջատեր լինեն բուհերում. պահանջեն որակյալ կրթություն, պայմաններ, ժամանակակից և պատրաստված դասախոսներ: Ներկա կրթական համակարգը դարձել է «բիզնես» պետության համար: Իսկ խելացիներն ու գիտակներն առավել պիտանի կլինեն մեր հասարակությանը: Որոշումների որակն այլ կլինի: Թե չէ դասադուլ արած կամ չարած…միայն առիթ է: Մեր ուսանողության մեծ զանգվածը գիտակցորեն պատրաստ չէ նման լրջագույն հարցադրումների լուծմանը: Ցավոք, սա վերջին տարիների հայ երիտասարդության ոչ ամբողջական կայացման գործընթացի արդյունք է»…

Նմանատիպ հանրագրեր կարելի էր կարդալ յուրաքանչյուր վայրկյանին, ֆեյսբուքում ակտիվությունը չէր թուլանում: Օրեր անց՝ փետրվարի 27-ին, ֆեյսբուքում նոր ալիք բարձրացրեց Տարոն Պարսամյանը՝ տարածելով «Փնտրում եմ 4 համարի երթուղայինով քիչ առաջ դեպի Զեյթուն գնացած աղջկան» հայտարարությամբ հանրագիր: Այսպիսով, քաղաքական հանրագրերին փոխարինելու եկավ ռոմանտիկան. ֆեյսբուքյան օգտատերերը մեծ սիրով որոշեցին Տարոնին օգնել, հայտարարությունը տարածել ու նույնիսկ մաղթանքներ հղել, թեև ինչպես հավատացնում են ոմանք՝ սա նույնպես նախապես պլանավորված քայլ է եղել և լուրջ նպատակներ է հետապնդում: Մտածված էր այս ամենը, թե ոչ՝ դեռ պարզ չէ, կարծիքները տարբեր են, այնուամենայնիվ առաջին գրառմանը  հաջորդեց երկրորդը. «Ժողովուրդ, մեր պայքարը ապարդյուն չէր…» Տարոնը վերջապես գտել էր աղջկան ու պատրաստվում էր առաջին հանդիպմանը:

Շաբաթվա վերջին օրն էլ համընկավ երաժիշտ Արթուր Մեսչյանի ծննդյան օրվա հետ: Ֆեյսբուքում էլ նրա երկրպագուների բանակը մեծ է. նկարներ, շնորհավորանքներ, մաղթանքներ…. Այսօր Մեսչյանն է «տիրում» ֆեյսբուքում 🙂

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031