Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգի ոստիկանությունը տեղեկացնում է, որ շվեյցարացի զբոսաշրջիկի խմբակային բռնաբարության գործով վեց տղամարդ է ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ ոստիկանության ներկայացուցիչ Դիլիփ Արյայի խոսքերով ձերբակալված տղամարդիկ 20-25 տարեկան են եւ բոլորն էլ նույն տեղական ցեղախմբի ներկայացուցիչ են:
Մեկ այլ ոստիկան BBC-ին հայտնել է, որ այդ գործով հարցաքննվել է քսան մարդ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: 39- ամյա կինն ամուսնու հետ հանգստանում էր անտառում՝ վրանի մեջ, երբ նրանց վրա հարձակվեց մոտ տաս մարդուց բաղկացած բանդան: Նրանք կապել են ամուսնուն եւ բռնաբարել կնոջը: Բանդան նաեւ կողոպտել է զբոսաշրջիկներին՝ վերցնելով նրանց մոտ եղած փողն ու արժեքավոր իրերը: