Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի առաջնությունը՝ Արցախում

Մարտ 19,2013 15:00 Share

Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը կանցկացվի ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ապրիլի 1-ից 3-ը, մասնակցությամբ Հայաստանի և Արցախի ուժեղագույն մարզիկների:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, նման կարգի մարզական միջոցառումներ հաճախակի է անցկացնում մայրաքաղաքից դուրս՝ խթանելով սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը:

Տեղին է նշել, որ սամբոն Արցախում ունի տասնամյակների ավանդույթներ և արցախցի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել են հաջողությունների, դարձել չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել