Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայազնը չի մասնակցի ավագանու ընտրությանը

Մարտ 24,2013 20:52

Հայտարարություն Երևանի ավագանու ընտրության մասին

«Հայազն» կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրությանը և չի սատարելու առաջադրված ցուցակներից որևէ մեկին:
Նախապես ինքներս էլ նպատակ ունեինք օգտագործել տեղական ընտրությունների ընձեռած հնարավորությունը` առաջին անգամ հանրությանը ներկայացնելու մեր ամբողջական գաղափարախոսությունը, քաղաքական դիրքորոշումներն ու մարտավարությունը, ինչպես նաև ազգային հեղափոխության տեսլականը և արձանագրել դրանց նկատմամբ ընտրողների նախնական վերաբերմունքը: Սակայն հրաժարվեցինք այդ ծրագրից, քանի որ նախագահական ընտրությունից հետո հանրային ուշադրությունը ամբողջությամբ բևեռվել էր Րաֆֆի Հովհաննիսյանի անձի շուրջ տեղի ունեցող գործընթացին, ինչպես նաև մայրաքաղաքը ՀՀԿ-ից խլելու հարմար առիթին:
Ցավոք, Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության շուրջ համախմբված ընտրազանգվածն արդեն բաժան-բաժան է արված: Իսկ դրա բզկտմանը մասնակցած կուսակցություններն ավելի շատ պայքարելու են միմյանց դեմ, այլ ոչ թե իշխող վարչախմբի: Ուստի, «Հայազնն» այլևս որևէ պատճառ չունի աջակցելու ավագանու ընտրությանը մասնակցող կուսակցություններին:
Ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացնում Հայաստանի քաղաքական ճգնաժամը, որը հաղթահարելու միակ ճանապարհը մենք համարում ենք Ազգային Հեղափոխությունը, որի նպատակների, գաղափարաբանության, մարտավարության և կազմակերպական կառույցի մասին մեր ծրագրային առաջարկությունը հանրությանը կներկայացնենք ավելի ուշ` հետընտրական կրքերի հանդարտեցումից հետո:

«Հայազն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031