«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։ Քննարկվել են այլ օրակարգային հարցեր»։
Հիշեցնենք, որ 2024թ․-ից Հակակոռուպցիոն դատարանը քննում է Արթուր Ստեփանյանին վերաբերող քրեական գործը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության, պաշտոնեական կեղծիքի մեջ։



















































