Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանի բուժումը կշարունակվի արտերկրում

Մարտ 28,2013 17:29

Հաշվի առնելով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ունեցած նշանակալի ավանդը Հայաստանի Հանրապետությունում անկախության կայացման և երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարություն առաջարկ  էր ներկայացրել 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով միջոցներ հատկացնելու վերաբերյալ։

Նման բացառիկ դեպքերում աջակցության նախադեպերը հաշվի առնելով, ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձից հետո նրա առողջության լիովին վերականգնումը եվրոպական առաջատար որևէ կլինիկայում առավել արդյունավետ իրականացնելու նպատակով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 2013 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 20 500.0 հազ. դրամ:

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բարեբախտաբար ոչ մեկը այս անգամ կոկորդով մեկ չբղավեց. «Հայրիկյանին մի թողեք գնա Հոլանդիայում բուժվելու,որովհետև այնտեղ նույնասեռականները օրենքով կարող են ամուսնանալ»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031