Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ խոստովանություն. արթիկցին պատմում է, որ իրեն 5000 դրամ են տվել, որ ընտրի Սարգսյանին (տեսանյութ)

Ապրիլ 02,2013 21:32

Արթիկցին ընտրակաշառքը վերցրել է, բայց ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այսօր Արթիկում մինչ կսկսեր Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքը, մի արթիկցի պապիկ Aravot.amի հետ զրույցում անկեղծացավ, որ նախագահական ընտրություններում Արթիկում 5000-ական դրամ են բաժանել:

Մեր հարցին՝ դուք վերցրե՞լ եք, նա խնդմնդալով պատասխանեց. «Վերցրել եմ ու ստորագրել եմ Րաֆֆիի համար»: Երբ խնդրեցինք այդ նույնը տեսանյութով ասել, արթիկցին վախեցավ. «Բռնել կտաս ինձի»: Նայելով օբյեկտիվին՝ նա ասաց, որ ընտրությունները շատ լավ են անցել, ճիշտ են անցել: Մեր դիտարկմանը, որ ի՞նչ ունեք վախենալու կամ կորցնելու, նա պատասխանեց. «Հիմա ջուրն էլ կկտրեն վրեքներիցս քաղաքապետարանից»:

Ավելի ուշ անդրադառնալով ընտրակաշառքին՝ նա տեսանյութում խոստովանեց. «Դու եղնեիր՝ չէի՞ր վերցնի»: Ցույց տալով հավաքվածներին՝ նա վստահեցրեց, որ բոլորն են վերցրել, մենակ ինքը չէ: Ավելին՝ արթիկցին ասաց. «Անցած անգամ 15 էին բաժանել, էս անգամ իջացրին 5000»:

Մենք ճշտեցինք՝ բաժանելուց ի՞նչ էին ասում, ո՞ւմ օգտին պետք է քվեարկել՝ բնակիչը պատասխանեց. «Տիրողի օգտին՝ Սարգսյանի օգտին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    բբայց սրա ինչն է ուշագրավ մենակ ես մարդը չի վերցրել բոլորն են վերցրել գիտակցելով որ մեկ է սերժն է ընտրվելու

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930