Լրահոս
Օրվա լրահոսը

Gameranx. «Համակարգչային խաղերի հերոսները Անիում»

Ապրիլ 04,2013 17:09

«Գեյմռենքս» խաղերի պարբերականը առաջարկել է 10 վայր, որը կուզեին տեսնել համակարգչային խաղերի հերոս Լարա Քրոֆթին և Նաթան Դրեյքին:

Առաջարկված վայրերի մեջ ընդգրկված է նաև Անի քաղաքը:

«Ժամանակին Անին հայկական թագավորության մայրաքաղաքն էր: Մեծ քաղաք, որը հարստացել էր առևտրի միջոցով», – գրում է պարբերականը, – «Այսօր Անին ավերակների դաշտ է՝ Թուրքիայի հեռավոր մասերում: Անին ի վերջո դարձավ առևտրային կենտրոն, այդ իսկ պատճառով, պատմական արժեք ունեցող իրերը կարող են անհայտացած լինել քաղաքի ավերակների մեջ, որը 10-րդ դարում կոչվում էր հազար ու մի եկեղեցիների քաղաք»:

Ըստ նրանց, ցանկացած սյուժե քրիստոնեական այս հնագույն քաղաքում շատ հարմար կլինի խաղի համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930