Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունը զոհերի հետ է, ոչ թե քաղաքական գործիչների հետ. Կասիա Աբգարյան. Ազգ

Նոյեմբեր 27,2026 10:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Ամերիկյան համալսարանում նոյեմբերի 14-ին «Ձայներ ընդդեմ մոռացության» համաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակում էին բարձրաձայնել զոհերի հոգեբանական տրավմայի, նրանց լսված լինելու առաջնայնության, արդարադատության որոնումների, հույսի ուղիների մասին, խոսվում էր ամենաէականի՝ճանաչման անհրաժեշտության, դրանից բխող փոխհատուցման, վնասի հատուցման սահմանների մասին: Հայ եւ օտարազգի բանախոսների շարադրանքում հիշատակվում էր նաեւ արդարադատության սահմանափակումների, միջազգային արդարադատության մարտահրավերների մասին:

«Ճշմարտությունը զոհերի հետ է, ոչ թե քաղաքական գործիչների հետ: Այն, ինչ իմ նախնիներն ապրեցին, ես ապրեցի տարիներ հետո»: Երկու կողմից ցեղասպանության վերապրողների դուստր ամերիկահայ դատավոր Կասյա Աբգարյանի ելակետը մեր խնդիրները լսելի ճանաչելի դարձնելն է: «Բացի տեղեկատվական լինելուց, տարբեր ժողովուրդների՝ ճնշվածների  ձայները ՀՀ-ից են լսվում: Այն հանգամանքը, որ մենք պետություն ունենք, շատերը չունեն, ուժեղացնու՞մ է արցախցիներին, որ տեսնում են, թե իրենք ցավի մեջ մենակ չեն, հույս են տալիս, որ հոգեբաններ, փաստաբաններ մի մեծ համայնք, աշխարհի տարբեր երկրներից հայ իրավաբաններ իրենց հարցով են զբաղվում, անտարբեր չեն»: Հարց ենք ուղղում Կասյա Աբգարյանին:

«3 տարբեր նպատակ ունինք: Նախ՝ կուզենք աշխարհով մեկ իմանան, որ Հայաստանը իսկապես  դեմոկրատիա է եւ այս շրջանի մեջ մարդու իրավունքներու կենտրոն: Որ այս միջազգային փորձագետները, փաստաբանները, դատավորները, դատախազները կազմակերպություններն իմանան, որ Հայաստանում մարդու իրավունքների, միջազգային օրենքի հանդեպ հարգանք կա եւ Հայաստանն ապահով վայր է այս նյութերը քննարկելու եւ լուծելու համար՝ ոչ միայն հայերի՝ արցախցիների, այլեւ ուրիշ ազգերի համար: 2-րդ՝ միշտ կկարծեն, որ հայերս միայն մեկ ցեղասպանություն տեսած ենք, լինի դա 1915-ին, թե 2023-ին, տարբերություն չըներ: Երբ տուժողները լսում են ուրիշ տուժողներու իրականությունը, կզգան, որ իրենք մինակ չեն, առանձին չեն, դժբախտաբար միլիոնավոր ժողովուրդներ տառապանքի մեջ են: 3-րդ մենք հայերս մինակնիս չենք կրնար մեր տուժողներու իրավունքները պաշտպանել միջազգային դատարաններում: Ուրիշները պետք են, որ միանան մեր հարցերուն: Եւ դա անելու համար իրենց պիտի զեկուցվի իրականությունը: Զեկուցումը գրավոր ձեռքերնին տալ, որ կարդան, ազդեցիկ չէ: Իրենք պիտի գան Հայաստան, պիտի լսեն, ինչպես լսեցին Արցախի տուժողներից մեկին: Մեր իրականությունը պետք է իրենք տեսնին, հասկնան, ցավին, հուզվին, որ ընդունին, որ մենք հայց ենք դնում կազմակերպություններու առջեւ եւ դատարաններում, որ մենք մինակ չանենք, այլ ընդհակառակը իրենք նախօրոք պատրաստված լինեն: Օրինակ միջազգային քրեական դատարանի (ICC) պարագայում դատախազներից արդեն 4-րդ տարին է, որ Հայաստան են գալիս՝մեկը մյուսին լսելով: : Արցախի հարցը փակ նյութ մը չէ իրենց  համար: Բայց մեկ անգամ համաժողով անելով, չըլլար, շարունակաբար պիտի արվի: Ամեն տարի տարբեր կարեւոր անձանց  ենք հրավիրում, Արցախի 44- օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ մեզ մարդ չի օգնում:  Մենք  մինակ ենք: Մարդ պիտի չօգնե, եթե  մեր ցավն իրենց չլսեցնենք: Նույնիսկ Պաղեստինի պարագային վերջին մեկ տարվա ընթացքին է, որ հոս հասավ: Խայտառակ վիճակի մեջ են, բայց հիմա նոր է, որ աշխարհը խելքի եկավ, երբ սարսափելի մակարդակներու հասած է:Նորություն չէ, որ արցախցիների, հայերի հարցը աշխարհով մեկ չէ իմացված: Բայց մեզ պետք չէ, որ աշխարհն իման, մեզ պետք է, որ կարեւոր մարդիկ իմանան, կարեւոր կազմակերպությունները եւ դատարանները: Դա է նպատակը»: Կասյա Աբգարյանն ի՞նչ կարծիք ունի՝ ո՞ր պարագայում Ադրբեջանը բաց կթողնի հայ պատանդներին: Մեր հարցին ի պատասխան, Աբգարյանը հստակ է շարադրում՝«Չի թողնի: Միայն եթե որոշ քաղաքական ելքեր լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրավաբանական ոչ մի ձեւ չկա: Քանի որ Ադրբեջանը նրանց դատեց ըստ իրենց քրեական դիրքի, ներքին կարգով՝ որպես Ադրբեջանի քրեական հանցագործ: Եւ որեւէ երկիր ուրիշ երկրի դատական գործերի մեջ քիթը մտցնելու իրավունք չունի: Իրավաբանորեն ձեւ չկա, միայն քաղաքականորեն ձեւ կա: Քաղաքականությունն ամեն օր փոխվում է: ԱՄՆ ի՛նչ եղավ վերջին երկու շաբթվա ընթացքին, միանգամից կտրուկ փոխվեց», նկատել է տալիս Կասիա Աբգարյանը:

ԱնահիտՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարը՝ Center for Truth and Justice կենտրոնի: Առաջին լուսանկարում՝ Կասյա Աբգարյանը Յաել Դանիելիի հետ: Երկրորդում՝ կենտրոնը մրցանակներ շնորհեց (ձախից աջ) Սվետլանա Հարությունյանին, Հուվեյդա Արրաֆին, Թոմաս Բեքերին, Զայնուլ Մուստաֆային, Ռուբեն Բուհարիին, Յաել Դանիելիին, Սարկավտ Ջալիլին:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30