Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվեց ՀՀ-ի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման արձանագրությունը. Նիկոլ Փաշինյան

Մայիս 04,2026 17:19 Share

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը:

 

 

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Անիի կամրջի վերականգնման արձանագրության վերաբերյալ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը՝ ստորև.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։

Վարչապետը ողջունել է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում։

Ջևդեթ Յըլմազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Հայաստանի Հանրապետության անունից այն ստորագրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի Հանրապետության անունից՝ Թուրքիա -Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031