Այս օրերին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը վերանայում է իր մասնակցությունը Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստերին.
«Անկեղծ ասած` ես այլեւս շատ չեմ հետաքրքրվում այդ հանձնաժողովով, քանի որ անիմաստ եմ համարում մեր մասնակցությունն այնտեղ եւ կարծում եմ իրականում մենք կդադարեցնենք մեր մասնակցությունն այնտեղ, խմբակցությունը կարծում եմ դրական որոշում կկայացնի իմ ներկայացրած տեսակետին»,- ասում է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։
Տիկին Սարգսյանը հանձնաժողովում է գարնանային նստաշրջանից եւ փոխարինում է` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նա հասցրել է մասնակցել ընդամենը 2 նիստի. «Բայց նույնիսկ 2-րդի կարիքը չկար, ամեն ինչ շատ հստակ էր, շատ տեսանելի: իմ կարծիքը ձեւավորվել է հենց առաջին նիստից հետո: ՀՀԿ-ն արդեն աշնանային նստաշրջանում հասկացավ, որ դա միակ հանձնաժողովն է, որտեղ նա վերահսկողություն չի կարողանում անել եւ որոշեց այդ բացը շտկել»։


















































