Լրահոս
Օրվա լրահոսը

Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը

Ապրիլ 16,2013 12:36 Share

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուռուցքաբանության կենտրոնի, Սրտաբանության ինստիտուտի,  Քանաքեռի 1-17, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Զաքյան և Մ.Մելիքյան փողոցների առանձնատների, Թբիլիսյան խճուղու 1-10 շենքերի, Սարկավագի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել