Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրի ամփոփման մասին։
Մայիսի 7-ին ԵՄ ներկայացուցիչները մասնակցեցին Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած միջոցառմանը՝ նշանավորելով ԵՄ-ի եւ վերջինիս ֆինանսական հաստատությունների համաֆինանսավորմամբ իրականացված ջրային ենթակառուցվածքների խոշոր ծրագրի հաջող ավարտը։
Աշխատանքները ներառում էին ավելի քան 200 կմ ջրատար խողովակաշարի վերականգնում եւ/կամ կառուցում, մոտ 19,000 տնային միացումների բարելավում եւ/կամ տեղադրում, ինչպես նաեւ պոմպակայանների վերանորոգում։
Ծրագրի արդյունքում ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարում եւ ջրի կորուստների զգալի նվազում։
Կարդացեք նաև
Ընդհանուր ներդրումը կազմել է մոտ 16.1 մլն եվրո։ Այն ներառում է ԵՆԲ–ի կողմից տրամադրված վարկային միջոցները՝ 7 մլն ԱՄՆ դոլարի չափով, ՎԶԵԲ–ի կողմից տրամադրված վարկային միջոցները՝ 7 մլն ԱՄՆ դոլարի չափով, ԵՄ Հարեւանության ներդրումային հարթակի դրամաշնորհը՝ 5.5 մլն եվրոյի չափով։
EU NEIGHBOURS east


















































