Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Սլովակիայի ԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ

Ապրիլ 25,2013 17:21

Սլովակիայի ԱՕԿ-ի նախագահ հարգարժան Ֆրանտիշեկ Չմելար

Սրտանց շնորհավորում եմ Սլովակիայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ բեղմնավոր ու հաղթանակներով լի գործունեության երկար տասնամյակներ:

Սլովակիայի մարզիկների դերը մեծ է միջազգային սպորտի առաջընթացի գործում: Ձեր մարզիկները և առանձին թիմերը խոսուն հաղթանակներ են տանում պաշտոնական բազմաթիվ մրցաշարերում: Նրանք հաճախ են սահմանում ռեկորդներ, աչքի ընկնում մեծ վարպետությամբ և լավ օրինակ են ծառայում մրցակիցների համար:

Սլովակիայի դրոշը ծածանվում է նաև ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում: Համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսներում Ձեր երկրի ներկայացուցիչները մրցանակներ են նվաճում: Ասածը վերաբերվում է նաև անկախացած Սլովակիայի մարզիկներին :

Անձամբ ենք տեսել ու համոզվել ձեր պատվիրակների փայլուն ելույթների` կարելի է ասել, ուսուցողական կատարումների մասին:

Եվս մեկ անգամ ուզում եմ ի սրտե շնորհավորել Սլովակիայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել նորանոր հաղթանակներ և օլիմպիական խաղերում, և միջազգային այլ պատասխանատու մրցաշարերում:

Հարգանքներով `

 

ՀԱՕԿի նախագահ Գագիկ Ծառուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930