Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է

Ապրիլ 29,2013 13:48 Share

Ապրիլի 28-ին, ժամը 09.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Գոհարիկ  Մարդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:
Նույն օրը, ժամը 13.30-ին, ՃՈ հերթապահ մաս է ներկայացել վարորդը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել