Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ գրասենյակ. 1/28 տեղամաս մեծ խմբով ախալքալակցիներ են տանում, Քանաքեռում փող են բաժանում

Մայիս 05,2013 16:19 Share

5-14texamas Ավագանու թեկնածուն անձամբ հսկում է ընտրությունները

 Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 139 11/25. 11/26 դպրոցի շրջակայքում 77…777 համարանիշով «Մերսեդես-Բրաբուս» ավտոմեքենայով ինչ-որ անձ գումար է բաժանում. այս մասին ՀՅԴ գրասենյակի թեժ գծին է տեղեկացրել տարեց մի ընտրող, որը մեքենայի միայն թվերն է կարողացել տեսնել:

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին ՀՅԴ գրասենյակից;

Թեժ գծին նաեւ ահազանգել են, որ Քանաքեռ-Զեյթունի 3/17 ընտրատարածքում եւս գումար է բաժանում պաշտպանության նախարարության ՊՆ պետհամարանիշի ավտոմեքենայով ինչ-որ անձ, սակայն թվերը չեն կարողացել արձանագրել:

Նույն թեժ գծի տվյալներով, 8-րդ բուժմիավորման աշխատակիցներ են զանգահարել, եւ տեղեկացրել, որ ինչ-որ անձինք զանգահարում են ու ճշտում` գնացե՞լ են քվեարկության, թե` ոչ:

Աէրացիայի 169 դպրոցում տեղակայված 12/20 ընտրատարածքից ահազանգ է ստացվել, ըստ որի ընտրատեղամասում ռազբորկա է տեղի ունենում հանձնաժողովի անդամներից մեկի եւ ավագանու Հանրապետական թեկնածու Հայրապետ Հայրապետյանի միջեւ: Ըստ ահազանգի, Հայրապետյանը փորձում է վերահսկել ընտրությունների ընթացքը ու անընդհատ ներս ու դուրս է անում:

Aravot.am-ը այցելեց նշված ընտրատեղամաս, սակայն տարածքում ամեն ինչ խաղաղ էր: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամ Եսայի Հարությունյանը վստահեցրեց, որ մի թեթեւ վիճաբանություն է տեղի ունեցել Հայրոյի` նույն Հայրապետ Հայրապետյանի հետ. «Նա անընդհատ գալիս էր տեղամաս, ինչ-որ բաներ խոսում, գնում: Քանի որ ինքն իրավունք չունի տեղամասում գտնվել, ես էլ հանձնաժողովի նախագահին ասացի, որ դրան զգուշացնի: Այդ զգուշացնելուց հետո, նա գնաց դուրս»:

ՀՅԴ-ի թեժ գծին են նաեւ ահազանգել, որ 1/28 ընտրատեղամաս մեծ խմբով մարդիկ են տանում, եւ ըստ խոսակցությունների, այդ մարդիկ տեղի բնակիչներ չեն` ախալքալակցիներ են:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031