«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։
«Դուք կարող եք հաշվել, որ հաղթանակը մերն է, շուտով կձեւավորենք կառավարություն։ Մեկ խնդիր ունենք ձեզ հետ միասին լուծելու՝ մենք պետք է կարողանանք մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին հասցնել ընտրատեղամաս։ Եթե մենք կարողանում ենք դա անել, շատ հետաքրքիր հաղթանակ կունենանք։ Դրա համար խնդրում եմ, որ այս օրերին մի քիչ ակտիվ լինեք, ձեր համայնքի ժողովրդին ասեք, որ գնան ընտրության, նույնիսկ եթե մեզ էլ չեն ընտրում, թող գնան ընտրության։ Դուք վստահ եղեք՝ մեր իշխանության գալուց հետո ձեր կյանքն ամբողջությամբ փոխվում է։ Ես գիտեմ՝ դուք աշխատող ու աշխատավոր ժողովուրդ եք, ձեզ պետք է հնարավորություն տալ լավ աշխատելու»,- ասել է նա։
Սամվել Կարապետյանը եզդիական համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է իրենց գյուղատնտեսական ծրագրերը։ «Դուք ձեր ժողովրդին էլ բացատրեք, որ կա վտանգ, դա ոչ թե նախընտրական խոսույթ է, դուք տեսնում եք, որ ամեն օր ադրբեջանցիները հայտարարում են Հայաստան գալու մասին։ Դրա համար սրանք այս տարիների ընթացքում հայաթափեցին սահմանամերձ տարածքները, որ շատ արագ ադրբեջանցիներ լցվեն»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































