Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. Համբարձումյան. «Հանձնաժողովի՝ ոչ իշխանական ուժերի անդամներն իրենց բարձրության վրա են գտնվել»

Մայիս 05,2013 20:48 Share

«Հանձնաժողովի՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչ անդամներն իրենց բարձրության վրա են գտնվել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, որը ընտրությունների ընթացքը գնահատեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրական օրը գրանցված պատկերով:

Ա. Համբարձումյանը մասնավորապես նշեց. «Գրանցվել է մասնակցության աննախադեպ ցածր ցուցանիշ: Արվել են տարբեր տիպի խախտումներ անելու փորձեր, բայց դրանք նաեւ կանխվել են: Ուստի դրա արդյունքում հուսամ՝ լավ պատկեր կունենանք, հուսամ, որ հաշվարկի ժամանակ էլ խնդիրներ չեն առաջանա: Գոնե Մալաթիա-Սեբաստիա համայնքի կտրվածքով ես բռնության դեպքեր չեմ արձանագրել, բայց արձանագրվել են կրկնակի քվեարկության, ուրիշի փոխարեն քվեարկելու, մի քանի քվեաթերթիկով քվեարկելու դեպքեր, ընտրատեղամասի մոտ մարդկանց կուտակումներ են եղել, վստահված անձանց արգելել են գրանցամատյաններում գրանցումներ անել:

Սակայն մեր վստահված անձինք համապատասխան գրանցումներ կատարել են գրանցամատյաններում և համապատասխան ձևակերպումները տվել են»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031