Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերեք իրար». Անվավեր քվեաթերթիկ (Տեսանյութ)

Մայիս 05,2013 22:33

Ավանում գտնվող թիվ 177 դպրոցում տեղակայված 1/17 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ հենց սկզբից անընդհատ լսվում էր՝ «Հանրապետական, հանրապետական, հանրապետական»: Իրար հետեւից անընդհատ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները ծրարից հանելով, հանձնաժողովի նախագահ Հակոբ Սահակյանն արձագանքեց՝ ժողովուրդը լավ ինֆորմացված է: Նույնիսկ երբ անվավեր քվեաթերթիկ գտնվեց՝ դարձյալ հանձնաժողովի նախագահը նշեց, թե կարելի է ՀՀԿ-ի օգտին դնել, քանի որ քվեաթերթիկի վրա ընտրողը բոլոր կուսակցությունների դիմաց խաչ էր դրել, իսկ ՀՀԿ-ի դիմաց՝ «պտիչկա»:

Քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում այնքան շատ քվեաթերթիկներ հանվեցին Հանրապետականի օգտին, որ հանձնաժողովի անդամներից մեկը կատակեց՝ «2-րդ տեղում ոնց որ անվավերներն են»:

Անվավերների մեջ քվեաթերթիկ կար, որի համար վիճաբանություն եղավ ՀԱԿ եւ ՀՀԿ ներկայացուցիչների միջեւ. ՀՀԿ-ի դիմաց նշումը մի փոքր ծուռ ու մուռ էր, հանրապետականները պնդում էին, որ դա վավեր է, ընտրողի ձեռքը դողացել է, իսկ ՀԱԿ ներկայացուցիչը պնդում էր, որ անվավեր է: Հանձնաժողովի նախագահը որոշեց, որ դա անվավեր է:

qve-1

Ի դեպ, անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա վիրավորական խոսք կար գրված, իսկ մեկ այլ անվավերի վրա էլ գրված էր՝ «Կերեք իրար»:

Այս պահին 1/17 ընտրատեղամասում ՀՀԿ-ն առաջատար է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031