Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոլդ» համար ունեցող բիոմետրիկ անձնագրերը կվաճառվեն». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 29,2026 13:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բնականաբար, մեր անձնագրերի մեջ կան… Այսինքն՝ անձնագրերը ունեն թվեր, գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա, օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 001։ Հիմա հարց՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք կայացրել, որ դա կլինի վճարովի։ Ով առանձնահատուկ սեր ունի թվերի և թվերի կոմբինացիաների նկատմամբ, ես չգիտեմ՝ աճուրդային կարգ կլինի, թե… Չէ՛, ֆիքսված գնով։ Բայց լավ գնով էլի, լա՜վ գնով»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացնում էր կենսաչափական անձնագրերի ներդրման հարցը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «գոլդ» թվերով անձնագրերի վաճառքից գոյացած գումարը համակարգի համար լրացուցիչ ներդրում կլինի, որը տրամաբանական է։

«Ընդհանրապես, մենք պետք է այս տրամաբանությունը այնտեղ, որտեղ հնարավոր է, ներդնենք, որովհետև դա, ի վերջո, եկամտի աղբյուր է։ Այն, ինչի նկատմամբ կա հետաքրքրություն, դա ունի արժեք, այն, ինչ ունի արժեք, դա նշանակում է՝ եկամտի աղբյուր է, հետևաբար պետք է այդ եկամուտը գեներացնել Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոր՝ կենսաչափական անձնագրերի ներդրմանը՝ հանրամատչելի բացատրելով կատարվողը։ Սկսեց այսպես. «Վատ լուր ունեմ՝ «պասպորտսեղանները» վերանում են»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031