Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հոկտեմբեր 29,2026 12:55 Share
Աջակցեք aravot.am-ին

⛅️🌦️ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը

🟦 Երևանում 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

🟦 Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Հոկտեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ին ցերեկային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել