Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը առաջատարին զիջում են մեկ միավոր

Մայիս 11,2013 12:19

Լեհաստանի Լեգնիցա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցող 37 երկրների 265 շախմատիստները պայքարում են ոչ միայն չեմպիոն ու մրցանակակիր դառնալու, այլեւ  մինչեւ 23-րդ տեղը զբաղեցնելու համար, քանի որ այդ դեպքում Աշխարհի գավաթի հերթական խաղարկության ուղեգիր կնվաճեն:
Վեցերորդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը եւ Սերգեյ Մովսիսյանը 4,5 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 14-րդ եւ 19-րդ տեղերում: Նրանք մեկ միավոր են ետ մնում միանձնյա առաջատար, ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Մոիսեենկոյից: 4,0-ական միավոր վաստակել են Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031