Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբ

Մայիս 24,2013 10:51

«Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների նաև բազում կյանքերի գնով:

Վստահ եմ, որ ոչ միայն պահպանելու եք, այլև նոր որակներ եք հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք, դարեդար անցնելով, ձեր ծնողների և ուսուցիչների շնորհիվ փոխանցվել են ձեզ՝ դրանք հարստացած տեսնելու հավատով։

Հավատացեք, որ մենք՝ ավագներս, ոգևորվում ենք ձեր յուրաքանչյուր հաջողությամբ և համոզված ենք, որ դուք բավարար ուժ ու կամք ունեք հաղթահարելու ցանկացած դժվարություն և ձեր ներդրումն եք ունենալուք մեր երկիրի բարօրության ու մեր սիրելի մայրաքաղի շենացման ու այն ավելի լավը դարձնելու գործում։

Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց, և իհարկե նաև ձեր ծնողների բոլոր հույսերն ու երազանքները։ Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մազթում ձեզ, իմ պատանի բարեկամներ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031