«Այս տարի մեր 12-րդ դասարանն ավարտում են ավելի քան 22 հազար երեխաներ եւ 9-րդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխաներ։ Ուզում եմ նախապես շնորհավորել մեր շրջանավարտներին եւ նրանց հաջողություններ մաղթել»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով վաղը կայանալիք «Վերջին զանգ»-ին։
«Հուսով եմ, որ օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով եւ առանց որեւէ միջադեպի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ հարցում համագործակցում են ՆԳՆ-ի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ես եւս միանում եմ շնորհավորանքներին, շնորհավորում ենք եւ հուսով ենք, որ շուտով մենք «Վերջին զանգ» միջոցառումն այլեւս չենք կապի Ներքին գործերի նախարարության հետ»,- արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































