Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում շրջանավարտների թիվը նվազել է 266-ով

Մայիս 24,2013 22:51

Այս տարի Սյունիքում դպրոցին հրաժեշտ տվեց 1475 աշակերտ:  Շրջանավարտների թիվն այս տարի նախորդ տարվա համեմատ 266-ով ավելի քիչ է: Կապանի տարածաշրջանում այս տարի դպրոցն ավարտեց 389 աշակերտ, Գորիսում՝ 460, Մեղրիում՝ 126, Սիսիանում 384, իսկ Քաջարանում՝ 116 շրջանավարտ: Մարզի շրջանավարտներից 17-ը մեդալի հավակնորդ է, ակնկալվում է, որ այս տարի էլ սյունեցի շրջանավարտները կցուցաբերեն լավագույն հաջողությունները հանրապետությունում, ինչպես անցած տարի՝ 9 մեդալակիր ունեցող Սյունիքն առաջին հորզոնականն էր զբաղեցնում: Մարզի 1475 շրջանավարտներից 774-ը հայտ է ներկայացրել մասնակցելու միասնական ավարտական քննություններին, անցած տարի՝ 937-ը:

Կապանում վերջին զանգին ընդառաջ՝ անկախ կրթության ոլորտի պատասխանատուների արած հայտարարություններին, այնուամենայնիվ, դրամահավաքություն էր իրականացվում՝ 10-20 հազար դրամի սահմաններում, չհաշված լրացուցիչ այլ ծախսերի: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լեւոն Մարգարայնը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ իրենք տնօրեններին զգուշացրել էին եւ հսկողություն իրականացնելու կոչ արել՝ դրամահավաքության դեպքերը կրթօջախներում բացառելու համար:

verjin-zang

Այսօր առավոտվանից մարզի կրթօջախներում մեկնարկած վերջին զանգին նվիրված միջոցառումներին հաջորդեցին համաքաղաքային տարաբնույթ միջոցառումները: Մարզկենտրոնում համաքաղաքային միջոցառումները մեկնարկեցին երեկոյան ժամը 18-ին Կապանի մշակույթի կենտրոնի հապարակից, որտեղ համերգային ծրագիր էր կազմակերպվել մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Այնուհետեւ կապանցի շրջանավարտները Կապանի մարզադաշտում լուսատու-օդապարիկներ վառեցին ու երկինք բացթողեցին, որից հետո մինչեւ ուշ երեկո շարունակեցին ուրախանալ մշակույթի հրապարակում կազմակերպված բացօթյա «դիսկոտեկ» միջոցառմանը:

odaparik

Իսկ վաղ առավոտվանից միջոցառումների ամբողջ ընթացքը հսկվում էր տեղի իրավապահ մարմինների կողմից:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031