Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին

Նոյեմբեր 01,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Կոտայքի մարզպետարանի ՖԲ պաշտոնական էջից տեղեկանում ենք.

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին։

Նախարարը շնորհավորել է տիկին Ստեփանյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու պաշտոնում։

Նախարարն ընդգծել է, որ Լիլիթ Ստեփանյանը Կոտայքի մարզից է, լավ է ճանաչում մարզը և քաջատեղյակ է առկա խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ նրա փորձն ու մասնագիտական կարողությունները կնպաստեն մարզի զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին՝ կատարած ծավալուն աշխատանքի և մարզի զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Լիլիթ Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու քաղաքական թիմին ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ ջանք ու եռանդ չի խնայելու մարզին ծառայելու և դրա զարգացումն ապահովելու համար։

Օգտվելով առիթից՝ նախարար Խուդաթյանը շնորհավորել է նաև Կոտայքի մարզի վերընտրված համայնքների ղեկավարներին, իսկ առաջիկա ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրած համայնքապետերի` մաղթել հաջողություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել