Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր վթար Բագրատաշենում

Մայիս 26,2013 12:20

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

 

Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Shamshyan.com-ին ասել է, որ  վթարի հետեւանքով մեկ հոգի մահացել է, 18 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին եւ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները:

Ոստիկանությունն այս պահին պարզում է վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ

 

Իրավապահները պարզել են, որ վարորդը Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանն է, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031