Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» անդամները վաղը Սյունիքի մարզ են մեկնելու

Հունիս 15,2013 16:26

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «Ժառանգության» անդամների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ վաղվանից սկսում են մարզային այցելությունները: Նրա խոսքով, վաղը մի քանի օրով գնալու են Սյունիք, ամսվա վերջին կայցելեն Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզեր. «Ոչ թե հրապարակային խոսելու, այլ կազմակերպելու եւ գործ անելու համար»:

Նա նաեւ անդրադարձավ վերջին  վեց ամիսներին իրենց գործունեությունից դժգոհություններին. «Բողոքում են, որ քիչ ենք երեւում: Ամեն ինչի պատասխանը պետք է տանք միասին: Ինչպես վեց ամիս առաջ մենք գտանք կանգնելու,  միասին լինելու գաղտնիքը այդ նույնը հիմա պետք է  անենք: Նույն փորձությունն է: Քանի գնում է ժամանակը ավելի եմ համզովում, որ փետրվարի 19-ին հոգու հեղափոխութուն տեղի ունեցավ: Միաձայն մի բան տեղի ունեցավ մեր հանրապետությունում»:

Պարոն Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ ժամանակն է  յուրաքանչյուր քաղաքացի, սփյուռքում բնակվողները որոշեն՝  ինչ են  պատրաստ տալ ամիսներ առաջ միասին տված  երդումը իրագործելու համար. « Աղաչում եմ մեր հայրենակիցներին, որոնք ավտոբուս են նստում ու արտասահման գնում, աղաչում եմ չգնալ: Եթե պետք լինի մեր գործընկերների հետ կմտնենք ավտոբուս եւ  կխնդրենք; Առանձին կուսակցական կռիվ տալու փոխարեն ինչ-որ լուծում պետք է գտնել: Ավելի մեծ ցավ քան այդ պատկերը, որ մեր քաղաքացիները հանրակառք են նստում ու գնում, չեմ պատկերացնում»:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    …Նաև Ձեզանից հիասթափվելուց հետո են ավտոբուս նստում ու հեռանում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930