Լրահոս
Օրվա լրահոսը

Boston. «Հայոց ցեղասպանությունը վերապրածները ոգեւորել են ԱՄՆ պաշտոնյաներին»

Հունիս 19,2013 20:11

Մասաչուսեթս նահանգի երեք բարձր պաշտոնյաներ այցելել են հայկական վերականգնողական կենտրոն, որպեսզի իրենց համերաշխությունը հայտնեն Հայոց ցեղասպանությունը վերապրած հինգ բնակիչներին: Հայտնում է «Բոստոն» պարբերականը:

Հանդիպումը կազմակերպվել էր անցած շաբաթ, քանի որ Բոստոնի մարաթոնի պայթյունի պատճառով, Մասաչուսեթսի ղեկավարության կողմից ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշելու արարողությունները հետաձգվել էին, այն պետք է տեղի ունենար ապրիլի 19-ին, ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Հունիսի 10-ին սենատոր Վիլյամ Բրոունսբերգերը, նահանգի ներկայացուցիչներ  Ջոնաթան Հեչթը եւ Դեյվ Ռոջերսը Հայոց ցեղասպանությունը վերապրածների՝ Նաոմի Արմենին, Ագնես Ազնավուրյանին, Արմինե Բագդիկյանին, Ազատուհի Տոնապետյանին եւ Վազգեն Հովհաննեսյանին ներկայացրել են իրենց հայտարարությունները:

«Հայկական վերականգնողական կենտրոնը յուրահատուկ վայր է», – ասել է Բրոունսբերգերը, – «Այսպիսի տարեց հրաշալի մարդկանց հանդիպելը եւ նրանց պատմությանը ծանոթանալը ինձ համար առավելություն է»:

«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել եւ ծանոթանալ այս հինգ մարդկանց հետ», – ասել է Հեչթը, – «Նրանք աննկարագրելի ցավ են ապրել Հայոց ցեղասպանության ընթացքում եւ դրանից հետո: Բայց իրենց քաջությամբ նրանք մեծապես նպաստել են Մասաչուսեթսի զարգացմանը, այդ թվում՝ սերունդներին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իրազեկելով»:

«Այն փորձառություն, որ ունեցա այստեղ, որպես պաշտոնյա դրան հավասարը երբեք չեմ ունեցել», – ասել է Ռոջերսը, – «Ողբերգության առջեւ նրանց համառությունը մարդկային ոգու եւ արժանապատվության վկայությունն է»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930