Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը` ԼՂ հակամարտության մասին. «Աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների հետ»

Հունիս 25,2013 15:31

«Գուցե միամիտ գտնվեմ, բայց ես ունեմ այն տպավորությունը, որ երկուստեք կա կամք առաջ տանել հակամարտության կարգավորման գործընթացը»,-ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստին հաջորդած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ նախագահ ԺանԿլոդ Մինյոնը:

Նա ցանկություն հայտնեց ղարաբաղյան հակամարտությունը քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպումը տեղի կունենա վաղը:

Մանրամասնելով թեման Ժ. Մինյոնը նշեց. «Իմ դիրքորոշումը պարզ է: Ես հավատում եմ, որ հակամարտության կարգավորման հիմնական ուղին Մինսկի խումբն է: Մինսկի խմբի միջնորդների կողմից մշակված մադրիդյան սկզբունքները հիմք են այդ ուղղությամբ աշխատելու համար : Ցանկացած այլ քննարկում կարող է խոչընդոտել այդ աշխատանքներին: Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների հետ: Եվ ցանկություն կա նաև լսել նրանց, որպեսզի նրանք մեզ ներկայացնեն, թե ինչ մակարդակում են գտնվում հակամարտության կարգավորման ուղղությամբ քննարկումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930