Լրահոս
Օրվա լրահոսը

Լ․Ալավերդյան․ «Այն, ինչ կատարվում է դատական ատյաններում, հավասարազոր է ինչ-որ արժեքների սպանությանը» (Տեսանյութ)

Հունիս 29,2013 00:07

«Անդրադառնալով Վահե Ավետյանի դատական գործընթացին, պետք է ասեմ, որ այն, ինչ տեղի է ունենում այդ ատյաններում, հավասարազոր է ոտքի տակ գցելով` ինչ-որ արժեքների սպանությանը: Այսինքն, մեկ տարի շարունակ են սպանում Վահե Ավետյանին եւ դրանով ցույց տալիս, որ Հայաստանում մարդու կարեւորագույն իրավունքը` մարդու իրավունքը, պաշտպանված չէ»,-այսօր այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող հերթական երկշաբաթյա քննարկման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ըստ  նրա` սա հստակ ձեւավորված քաղաքականություն է, որը բավականին «հմուտ» կերպով կատարվում է եւ նույնքան «հմտությամբ» էլ  իրականացվում է արտագաղթը. «Որեւէ  մեկի մտքով թող չանցնի, որ սա պատահական է լինում, կամ ահա, չկարողացան, չդիմացան եւ սեփական երկիրը լքեցին: Բացարձակապես, սա քաղաքականություն է, որ Հայաստանում մնան միայն նրանք, ովքեր հազիվ են գտնում իրենց կտոր հացը: Եվ վերջապես չեն ուզում լքել իրենց հայրենիքը»:

Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավռությունը տեղի կունենա վաղը 19:00-ին, նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց՝ Ավան վարչական շրջանում։

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930