«Մեզ վարժեցնում են այսպիսի իրավիճակների, պարզապես ուզում են քաղաքակիրթ ազգի մեր կեցվածքն իջեցնել, դարձնել անկիրթ ցեղին հավասար»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց, որ դա պատահական չէ, դա մտնում է այս իշխանությունների ծրագրի մեջ։
«Դատելով արդյունքներից՝ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,- ասաց Ալավերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ Լարիսա Ալավերդյանն ասաց․ «Ուղղակի պետք է հստակեցնել, որ ՄԻԵԴ-ն ունի բազմաթիվ վճիռներ այդպիսի հարցերով, երբ կամ բժշկական օգնությունը չի հասցվել կամ էլ ժամանակին չի հասցվել։ Եվ ամենակարևորը կա մի սկզբունք, որ ապացուցելու ամբողջ բեռը, թե ինչ է եղել, մնում է պետության վրա։ Եվ ես դատապարտում եմ իշխանության կողմից այդ գռեհիկ հայտարարությունները, թե բոլոր պետություններում են տեղի ունենում այդպիսի դեպքեր։ Դա պաշտոնատար անձի հայտարարություն չէ, դա Գյուլնազ տատի մակարդակի խոսակցություն է։ Ես առաջարկում եմ, որ այս լսումներից հետո հստակորեն պարտադրենք իշխանություններին և մշտադիտարկում իրականացնել այդ դատական գործընթացի նկատմամբ։ Եվ այս գործը կդառնա նախադեպային ու կվերաբերի նմանօրինակ գործերին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































