Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. մեկնում է՝ չի մեկնում, մնում է՝ չի մնում

Հունիս 30,2013 12:07

Արդեն մեկ տարի է, ինչ լրատվամիջոցներն ու սոցցանցերը Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ուր ասես չեն «ուղարկում»: Էլ «Բարսելոնա» ու «Յուվենտուս», էլ «Մանչեսթեր Սիթի» ու ՄՅՈՒ, էլ «Լիվերպուլ» ու «Անժի»…
Այս ցուցակում ամենահավանական ակումբը, ուր կարող է տեղափոխվել Մխիթարյանը, համարվում է «Լիվերպուլը»: Համենայն դեպս, ԶԼՄ-ները վստահեցնում են, որ գործարքն արդեն կայացել է: Սակայն Մխիթարյանի՝ եեվրոպական որեւէ գրանդ ակումբ տեղափոխվելու ոդիսականը նոր շարունակություն է ստանում:

Երեկ երեկոյան Sport.obozrevatel-ը, վկայակոչելով բրիտանական հեղինակավոր The Independent-ը, գրում է, թե Մխիթարյանը հրաժարվել է անգլիական պրեմյեր լիգ տեղափոխվելու մտքից եւ նրա գործակալ Մինո Ռայոլան հիմա էլ ակտիվ բանակցություններ է վարում ՉԼ եզրափակչի մասնակից «Բորուսիա» ակումբի ղեկավարության հետ: Եվ «Լիվերպուլից» հրաժարվելու գլխավոր պատճառներից մեկը համարվում է այն, որ Մխիթարյանը չի ցանկանում ձեռքից բաց թողնել Եվրոպայի ամենահեղինականոր մրցաշարի վճռորոշ խաղին մասնակցած դորտմունդյան ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպի թիմում հանդես գալու հնարավորությունը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930