Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել

Հուլիս 03,2013 22:13

«Վերահսկիչ պալատի նախագահի նախորդ տարվա հաշվետվությունը խորհրդարանում, ինչպես հայտնի է, բուռն քննարկումների տեղիք տվեց: Պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, գումարների թալանի մասին խոսեցին ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Իսկ օրեր առաջ նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ քննադատություններ հնչեցրեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հետ», գրում է galatv.am-ը։

Մամուլում հրապարակված նյութերի համաձայն՝ սա խոսում է այն մասին, որ Իշխան Զաքարյանը գործել է սեփական նախաձեռնությամբ: Մինչդեռ ՎՊ նախագահի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ այդ զեկույցը ներկայացված է եղել ինչպես կառավարության և խորհրդարանի ղեկավարներին, այնպես էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: «Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունը, երբ որ խորհուրդը հաստատում է, Վերահսկիչ պալատի խորհրդի հաստատումից անմիջապես հետո, տասն օրվա ընթացքում և հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացվում է ԱԺ նախագահին, կառավարությանը և հանրապետության նախագահին»,- ասել է Աննա Վարդանյանը: Ըստ նրա՝ Վերահսկիչ պալատի մասին օրենքում հստակ նշված է, որ մինչ հաշվետվությունը խորհրդարանի ամբիոնից օրենսդիրների դատին ներկայացնելը, այն ներկայացվում է այդ մարմիններին: «Մենք աշխատում ենք օրենքի շրջանակներում և ներկայացրել ենք ըստ ընթացակարգի»,- մեզ հետ զրույցում ասել է ՎՊ նախագահի մամլո խոսնակը:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ galatv.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի օր էլ քոքված աղվեսն է թակարդ ընկնելու:

  2. գոհար says:

    Աղվեսը վաղուց է թակարդում,դրա համար էլ ջղաձիգ շարժումներ է անում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031