Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենա է ընկել ձորը

Հուլիս 07,2013 21:39 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 7-ին, ժամը 20:25-ին փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ «Մերսեդես»  մակնիշի 33 OO 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (18-20 մ խորությամբ): Ավտոմեքենայի մեջ եղել են 5 հոգի` 2 երեխա, կին ե ամուսին, ավտոմեքենայի վարորդը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` երեխաները տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Ժամը 20:55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղեորներին ե վարորդին, որոնք տեղափոխվում են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:

Նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: