Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողական մշակութային ֆորումի մասնակիցներին կծանոթացնեն Հայաստանին «առանց դիմահարդարման»

Հուլիս 13,2013 15:47

Այս օրերին Հայաստանում գտնվող 40 սփյուռքահայ, հայաստանցի եւ արցախցի երիտասարդներին միավորել է Համազգային հայ կրթական եւ մշակութային ֆորումը, որն այս տարի անցկացվում է քսաներորդ անգամ: Ֆորումին մասնակցում են Լիբանանի, Սիրիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Վրաստանի, Կիպրոսի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի երիտասարդները: Նպատակը` աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելը, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելն է:

Այսօր` հուլիսի 13-ին, ԵՊՀ հյուրերի տանը տեղի ունեցավ ֆորումի բացումը, ֆորումը կտեւիի մինչեւ հուլիսի 29-ը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը ողջունեց ֆորումի մասնակիցներին, ծրագիրը անվանելով հայրենաճանաչ` խոստանալով , որ իրենք երիտասարդներին կներկայացնեն Հայաստանն առանց դիմահարդարման. «17 հրաշալի օրերի ընթացքում կտեսնեք բեղուն մշակութային կյանք, համալսարաններ: Ցանկանում եմ, որ մեր ֆորումը 17 օրերի ընթացքում ունենա սահուն ընթացք»:
Մասնակիցների օրակարգը արդեն որոշված է` այցելություններ Արցախ, Էջմիածին, քննարկումներ, տարբեր թեմաներով դասախոսություններ, խմբակային աշխատանքներ, տարբեր մրցույթներ:
Կրթական ֆորումի ընդհանուր պատասխանատու Նորա Թոսչյանը երիտասարդներին հորդորեց հետեւել ֆորումի կանոնակարգին` չխմել, գիշերը ժամը 1-ից  ուշ չվերադառնալ ԵՊՀ հյուրերի տուն, որտեղ էլ երիտասարդները պետք է հանգրվանեն:

Մասնակիցներից Սուսաննա Մանուկյանը  եկել է Ավստրալիայից Երեւան, ինչպես ասում է` մեծ հույսերով: Կարո Վաթյանը Լոս Անջելեսում է բնակվում, նա  ֆորումին մասնակցում է` ակնակելով. ընկերային մթնոլորտ, հաճելի միջավայր:

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031