Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյանն այսօր կարող է ռեվանշ վերցնել իր առջեւ օլիմպիական ոսկու ճանապարհը փակած Ռոման Վլասովից

Հուլիս 16,2013 10:35 Share

  Հայաստանի ուսանող մարզիկներն այսօր ավարտում են մրցելույթները 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում եւ այդ պարտականությունը բաժին է հասել 2012 թվականի Հայաստանի երկու լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանին եւ Արթուր Ալեքսանյանին: 

Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը պայքարը սկսելու է որակավորման առաջին փուլից՝ գոտեմարտելով Ղրղըզստանի ներկայացուցիչ Աթաբեկ Ազիկբեկովի հետ: Այս գոտեմարտում մեր ըմբիշի հաղթանակին ոչ ոք չի կասկածում: Ու եթե նա հաղթահարի առաջին արգելքը, արդեն երկրորդում հանդիպելու է Լոնդոնի օլիմպիական խաղերի եզրափակչում ոսկու ճանապարհն իր առջեւ փակած ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ: Այնպես որ, Արսեն Ջուլֆալակյանը նրանից ռևանշ վերցնելու հնարավորություն ունի:
Մեր երկրորդ ըմբիշի՝՝ 96 կգ քաշային կարգում Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի, մեկնարկային մրցակիցը թուրք Սուլեյման Դեմիրչին է:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել