Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Regnum. Դավութօղլուն սպառնում է Թուրքիային պահանջներ ներկայացնողներին

Հուլիս 17,2013 19:47

Անկարան չի պատրաստավում Թուրքիայի տարածքից անգամ մեկ քար տալ ինչ-որ մեկին, ու ովքեր Թուրքիային տարածքային պահանջներ են ներկայացնում,  արդյունքում՝ նրանք են տուժում նման դիրքորոշումից, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսքերը, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է դրամական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվի հրաշքով պահպանված եկեղեցիներին ու եկեղեցուն պատկանած հողերը, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա կորցրած հողերը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

«Նույնիսկ դրա վերաբերյալ միտքն աբսուրդ է: Եթե մենք խաղաղ Կովկաս ենք ուզում, ապա ամեն երկիր պետք է իմանա իր սահմանները: Հակառակ դեպքում կտուժեն նրանք, որոնք պահանջներ կունենան իրենց հարևաններից», – ասել է Դավութօղլուն հուլիսի 17-ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031