Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր դռնփակ կարգով ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը։
Նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է դռնփակ, քանի որ հարցաքննվող վկան կարող է հնարավոր բանկային տվյալների հետ կապված տեղեկություններ հայտնել։ Այս պահին Կարապետյանի աջակիցներն ու թիմակիցները դատարանի շենքի բակում են։
Լրագրողները ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեցին, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից։
Կարդացեք նաև
«Դատական գործընթացն ունի մեկ պատճառ, որի մասին այսօր չէի ցանկանա խոսել։ Մեղադրանքը մեկն է՝ ՀՀ-ում հակառակորդի Սահմանադրության դեմ գնալը»,- ասաց նա։
Այլ հարցերի Կարապետյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ կպատասխանի այլ ձևաչափով։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































