Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Հուլիս 31,2013 10:30

Հուլիսի 30-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի վնասվածքներով   բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված  Նվեր Աբելյանը:

Նույն օրը, ժամը 12.45-ին, Ն. Աբելյանի մայրը  հաղորդում է տվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում որդու նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խ.-ն,  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայով  հարվածել է որդուն և պատճառել մարմնական վնասվածքներ ու դեպքի վայրից դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ Աշոտ Խ.-ն նույն օրը, ժամը 12.35-ին, մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Նվեր Աբելյանը մահացել է:

Կոտայքի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական  գործ:

Աշոտ Խ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031